Հայ.
     
Eng.

www.mincult.am
www.haymard.am
www.nationaltheater.am
www.comedytheater.am
www.musicalchambertheatre.am
www.tastytour.am
 
 
 
Image 1 Image 2 Image 2 Image 3 Image 4 Image 5 Image 5 Image 5

ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ‹‹ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ
‹‹ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ›› ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ››

1987 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվեց ‹‹Բարեկամություն›› անսամբլը: Առաջին օրվանից անսամբլը հանրությանը գրավեց իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի վառ շարքով, իսկ պրոֆեսիոնալ մոտեցումը, քրտնաջան աշխատանքը և սերը դեպի պարարվեստը դարձան անսամբլի հաջողության գրավականը: Հայկական ազգային պարը ‹‹Բարեկամության›› միջոցով ներկայացվեց հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ Նորայր Մեհրաբյանի բեմադրությունները ստեղծեցին նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում:
Հայկական ազգային պարը ‹‹Բարեկամության›› միջոցով ներկայացվեց հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ Նորայր Մեհրաբյանի բեմադրությունները ստեղծեցին նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում: Հայկական պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Տ. Մանսուրյանի, Ա. Տերտերյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Ալթունյանի, Ա. Գևորգյանի, Ռ. Ամիրխանյանի, Գ. Հախինյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումների հիման վրա: Բացի ժողովրդական, հայ դասական կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունների վրա բեմադրված պարերից, բեմադրվել են նաև պարային համարներ Մոցարտի, Ա. Բորոդինի, Էլտոն Ջոնի, Կառլ Օրֆի և այլ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա:

2008թ-ին համույթին շնորհվեց ‹‹Վաստակավոր կոլեկտիվ›› կոչումը:

2009թ-ից համույթը ներգրավվեց ‹‹Սպարտակ››  բալետի բեմադրական աշխատանքներում /բեմադրիչ` Յուրի Գրիգորովիչ/ և մինչ օրս մասնակցում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներում:

‹‹Բարեկամություն››-ը իր ստեղծման առաջին իսկ տարիներից սկսած մեծ հաջողությամբ հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում` ԱՄՆ ,Գերմանիա, Ռուսաստան, Հնդկաստան, Իտալիա, Անգլիա, Չինաստան, Ֆրանսիա, և այլն` արժանապատվորեն և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնելով հայկական պարարվեստը  արտասահմանյան հանդիսատեսին:

2009թ-ին կայացավ Առնո Բաբաջանյանի ‹‹Հերոսական բալլադ›› ստեղծագործության հիման վրա ստեղծված նույնանուն խորեոգրաֆիկ բեմադրության պրեմիերան:
Վերականգնվեցին ‹‹Լոռեցի Սաքո›› խորեոգրաֆիկ ներկայացումը`
/կոմպոզիտոր Գրիգոր Հախինյան/, ‹‹Աշխարհի ժողովուրդների պարեր›› համերգային ծրագիրը:

Համույթը պարբերաբար մասնակցում է պետական տոներին և հոբելյաններին նվիրված միջոցառումների և համերգների, միջպետական այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են՝ « Հայաստանի  մշակութային» տարբեր երկրներում,  փառատոնները և այլն : Մասնավորապես, որպես վերջին փառատոնային նվաճում, պետք է նշել  2013 թ-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնում  Գրան Պրի մրցանակը:
Մինչ օրս ‹‹Բարեկամություն››-ը մնում է Հայաստանում ամենաակտիվ ստեղծագործական և համերգային գործունեություն վարող կոլեկտիվներից մեկը
2014 թ-ին  Համույթը հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայի՝ Փարիզ, Մարսել, Լիոն քացաքներում, որտեղ արժանացել է ինչպես ֆրանսահայ այնպես էլ, օտարազգի հանդիսատեսի ջերմ ընդունելությունը և բարձր գնահատականին:


2015 թ-ին  - «Բարեկամություն»  Համույթը իրականացրել է «Երգենք և պարենք Հանուն Խաղաղության» փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվել է «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» խաղաղասիրական համերգը` Եվրոպայից և Արևելյան գործընկերության  8 երկրներից  ժամանած 40՝ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ երիտասարդ արտիստների մասնակցությամբ:

2016 թ-ին  Համույթը  նշեց գեղ. ղեկավար, ՀՀ ժող արտիստ ՆՈՐԱՅՐ ՄԵՐՀՐԱԲՅԱՆԻ 75 ամյա հոբելյանը:

ՊԱՐԱՑԱՆԿ

‹‹Հայաստանի պարարվեստի ‹‹Բարեկամություն›› պետական անսամբլը›› Հայաստանի լավագույն ստեղծագործական կոլեկտիվներից է: Համույթը մեծ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Բացի հայկական ժողովրդական երաժշտության վրա բեմադրված պարերից, անսամբլի պարացանկում կան նաև աշխարահռչակ արդի կոմպոզիտորների երաժշտություններով բեմադրված աշխարհի ժողովուրդների պարեր, ժամանակակից համարներ:

ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ‹‹ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ
‹‹ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ›› ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ››-Ի
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ