Հայ.
     
Eng.

www.mincult.am
www.haymard.am
www.nationaltheater.am
www.comedytheater.am
www.musicalchambertheatre.am
www.tastytour.am
 
 
 

ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 
 

ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ          

ՀՀ ժողովրդական արտիստ
Մովսես Խորենացու անվան
շքանշանակիր
Ն. Մեհրաբյանը ծնվել է 1941 թ-ին, Երևանում:  
1946թ-ին ընդունվել է պարարվեստի ուսումնարան, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում` որպես մենապարող:

Հանդիսատեսը ջերմորեն ընդունեց և գնահատեց Մեհրաբյանի ստեղծած կերպարները`
Ա Խաչատրյանի ‹‹Գայանե››, Լ. Մինկուսի ‹‹Դոն-Քիշոտ››, Գ. Հախինյանի ‹‹Ախթամար››, Ս. Պրոկոֆևի ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› բալետներում:

1970թ-ին Ն. Մեհրաբյանը հրավիրվում է լայն ճանաչում ստացած Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ, որի գլխավոր պարուսույցն էր տաղանդավոր Լ. Յակոբսոնը:

Չնայած կարճ ժամանակահատվածին` Մեհրաբյանի պարացանկը հարստացավ Վ. Մոցարտի ‹‹Պա-դե-դե››-ով, Բախի ‹‹Վարիացիաներով››, Ի. Ստրավինսկու ‹‹Կոնտրաստներ›› բալետային մանրապատումներով:

1973 - 1983թթ.  շուրջ տաս տարի նա ստանձնեց Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը` միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ: Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական համույթում:

Առաջին բեմադրությունները արվել են ուսումնարանում աշխատած տարիներին:

Մոցարտի  40-րդ սիմֆոնիայի  4-րդ մասին, որը սկիզբ դրեց նրա ստեղծագործական կյանքին, այնուհետև հետևեց բազմաժանր բեմադրությունների շարք` Ա. Վիվալդի  ‹‹Կոնչերտո գրոսսո›› (այն ցուցադրվեց Հոլանդիայի մի շարք քաղաքներում ուսումնարանի հյուրախաղերի ժամանակ) և այլն: 

Ժ. Բիզեի  ‹‹Պատանեկան սիմֆոնիան›› և Ա.Խաչատրյանի ‹‹Ռուսական պարը›› մեծ ընդունելություն գտան Մոսկվայի Մեծ թատրոնի բեմահարթակում:

Լ. Բեթհովենի  ‹‹Դաշնամուրային վարիացաները››, Խ. Ավետիսյանի ‹‹Զարթոնք›› խորեոգրաֆիկ պատկերը, Բ. Սակիլարու ‹‹Չոփչոփիկ›› երկու գործողությամբ մանկական բալետը և այլ բեմադրություններ զարդարում են երիտասարդ Մեհրաբյանի ստեղծագործական կյանքը:

1984 - 1986թթ. նա օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարն է:

1976թ-ին Նորայր Մեհրաբյանին շնորհվեց ‹‹ՀՀ Վաստակավոր արտիստ››, իսկ 2006թ-ին` նա արժանացավ  ‹‹ՀՀ Ժողովրդական արտիստ›› կոչմանը և Մ. Խորենացու անվան շքանշանին:

 
Մեհրաբյանի ստեղծագործական կենսագրությունում հատուկ տեղ է գրավում սփյուռքը: 
Հայ համայնքների պարախմբերում նրա ստեղծած ծրագրերը յուրովի են ու անհատական, վառ երանգներով օժտված:

Միաժամանակ նա կազմավորեց նոր համույթներ` Բեյրութի ‹‹Նոր սերունդ›› մշակութային միությունում, Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, Հալեպի համազգային ‹‹Սարդարապատ›› պարախումբը, ԱՄՆ-ում` Լոս-Անջելեսի Համազգային Կրթամշակութային միության ‹‹Անի›› պարախումբը, որի հետ ‹‹Բարեկամություն›› համույթը համագործակցում է արդեն շուրջ 20 տարի,  Փարիզի ‹‹Երազ›› պարախումբը, որի ծրագրում իրենց ուրույն տեղն  ունեն Նորայր Մեհրաբյանի բազմաթիվ բեմադրությունները:

Անմնացորդ նվիրվելով պարարվեստին` Մեհրաբյանն իր հետ բերել է ո’չ միայն պրակտիկ կատարողի փորձ, այլ նաև բեմադրողի վառ երևակայություն:
Այդ է պատճառը, որ հանդիսատեսը նկատում և գնահատում է Մեհրաբյանի բեմադրած ‹‹Ծիրանի ծառը››,  ‹‹Սուսերով պարը››, ‹‹Նոկտյուրնը››:
Դրանք նոր մտածողության արդյունք են, իրենց մեջ կրում են ժամանակի շունչն  ու ավանդականի լավագույն հատկանիշները:

ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ /ՊԱՐԱՑԱՆԿ/

1959 – 1969 թթ. Հայաստան, Երևան, Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

 
 
 

ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1973Թ-ԻՑ ԱՌ ԱՅՍՕՐ

Վ. Ա. Մոցարտ – ‹‹40-րդ սիմֆոնիա››. 4-րդ մաս

Կ. Գլուկ – ‹‹Գավոտ›› 
Լ. Վ.  Բեթհովեն – ‹‹Դաշնամուրային վարիացիաներ›› 
Ժ. Բիզե – ‹‹Պատանեկան սիմֆոնիա››
Լ. Շուման – ‹‹Պա-դե-տրուա››
Դ. Շոստակովիչ – ‹‹Թզուկի երազը›› 
Ն. Պագանինի – ‹‹Վարիացիաներ››
Ա. Վիվալդի – ‹‹Կոնչերտո Գրոսսո››
Բ. Սակելարի – բալետ ‹‹Չոփչոփիկ››
Ջ. Ռոսինի – ‹‹Տարանտելա››
Բ. Ասաֆև - ‹‹Թաթարական պար››
Կ. Օրֆ – ‹‹Կարմինա Բուրանա››
Լ. Վենեցիանո – ‹‹Առլեկինադա››
Է. Վեբեր  -հատվածներ ‹‹Հիսուս Քրիստոս սուպերաստղ›› ռոք օպերայից
Գ. Սվիրիդով- ‹‹Ժամանակ առաջ››, ‹‹Վալս››
Երաժշտական միստերիա -  ‹‹Ավե Մարիա›› 
Սայաթ-Նովա – ‹‹Աշխարհումս›› , ‹‹Էշխեմեդ››
Կոմիտաս  – ‹‹Ծիրանի ծառ››, ‹‹Կռունկ››
Կոմիտաս /մշ. Գ. Եղիազարյանի/ - ‹‹Վաղարշապատի պար››
Ա. Բաբաջանյան – ‹‹Նոկտյուրն›› 
Խ. Ներսիսյան -  ‹‹Խաղ պար››, ‹‹Էլեգիա›› 
Խ. Ավետիսյան – ‹‹Ծաղկած բալենի›› , ‹‹Զարթոնք››, ‹‹Մշո աղջիկ››
Հ. Բադալյան – ‹‹Սարերի հովին մեռնեմ››
Գ. Երանյան – ‹‹Կիլիկիա››
Ա. Խաչատրյան – ‹‹Սուսերով պար››,  ‹‹Վարդագույն աղջիկներ››, ‹‹Գարուն –Երևան››,   ‹‹Ուզունդարա››, ‹‹Լեզգինկա››, ‹‹Շալախո›› , ‹‹Վալս›› , ‹‹Ռուսական    պար››, ‹‹Լեռնցիներ››
Ուկրաինական պար 
Տ. Մանսուրյան – ‹‹Մեղեդի››
Է. Հովհաննիսյան – ‹‹Հեթանոսական պարեր››
Հատվածներ 3-րդ սիմֆոնիայից 
Ա. Տերտերյան – ‹‹Եռաբլուր››,
‹‹3-րդ սիմֆոնիա –ֆինալ››
Ռ. Ամիրխանյան – ‹‹Հայի աչքեր››, 
‹‹Տաղ անձնական›› 
Մ. Ահարոնյան – ‹‹Արևելյան Մեղեդիներ››.
Ե. Երկանյան – ‹‹Վահագնի ծնունդը››
Վ. Հայրապետյան – ‹‹Յոթ Աստվածներ›› ռոք-օպերա
Ա. Սաթյան – ‹‹Լիլիթ›› փոփ-օպերա
Ա. Գևորգյան – ‹‹Մեր դարը››, ‹‹Արցախ››, ‹‹Դլե  յաման
Լ. Ճգնավորյան – ‹‹Վերջին Կենտավրոսի մահը››
Ա. Էլբերտ – ‹‹Գրիգոր Լուսավորիչ›› ռոք-օպերա

Ժողովրդական երաժշտություն

Երաժշտությունը`  ժողովրդական, մշակումը` Ռ. Ալթունյանի – ‹‹Թամզարա›› 
Երաժշտությունը` ժողովրդական – ‹‹Հունական պար››
Երաժշտությունը` ժողովրդական – ‹‹Արաբական պար›› /Դափկե/
Երաժշտությունը` ժողովրդական – ‹‹Գյումրվա շորոր››, ‹‹Ալ-այլուղս››,
Ազգագրական պարերի շարան – ‹‹Հոյ Նազան››, ‹‹Հայկո ջան››,  ‹‹Հոյ Նինո››

ՄԵԿ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ   ԽՈՐԵՈԳՐԱՖԻԿ  ՊԱՏԿԵՐՆԵՐ

Գ. Հախինյան – ‹‹Լոռեցի Սաքոն››
Ա. Բորոդին – ‹‹Պոլովեցյան պարեր›› /Իշխան Իգոր օպերայից/
Ա. Բաբաջանյան – ‹‹Հերոսական բալլադ››

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅՆԱԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

  1. «Լիլիթ» փոփ օպերա – երաժ. Արամ Սաթյան ռեժ. Արմեն Մելիքսեթյան, պարերի բեմ. Ն. Մեհրաբյան
  2. «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա - երաժ. Արման Էլբերտ, ռեժ Արամ Սուքիասյան, պարերի բեմ. Ն. Մեհրաբյան
  3. «Հիսուս Քրիստոս»– երաժ. Էնդրյու Լոյդ Վեբեր, ռեժ. Ռուդիկ Հովսեփյան, պարերի բեմ. Ն. Մեհրաբյան
  4. Տառերի գյուտի 1600 ամյակ – Էդգար Հովհաննիսյան, ռեժ Հրաչյա Աշուղյան, պարերի բեմ. Ն. Մեհրաբյան
  5. Քրիստոնեության 1700 ամյակի – հավաքական, ռեժ. Արմեն Մազմանյան, պարերի բեմ. Ն. Մեհրաբյան
  6. Հեթանոսական պարեր – Էդգար Հովհաննիսյան, Երեբունի Երևան, ռեժ Հրայչա Աշուղյան, պարերի բեմ. Ն. Մեհրաբյան
  7. Աստվածներ – Վահե Հայրապետյան, (ՄԵկ Ազգ ՄԵկ Մշակույթ), պարերի բեմ. Ն. Մեհրաբյան
  8. Վահագնի ծնունդը - Երվանդ Երկանյան, Էրեբունի Երևան, ռեժիսոր` Հրաչյա Աշուղյան, պարերի բեմ. Ն. Մեհրաբյան: